ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից պահանջել է պարտավորություն ստանձնել և կրկին չհարվածել Կատարին՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ հարձակումից հետո, գրել է Axios-ը՝ հղում անելով իր երկու աղբյուրներին։
Նշվում է, որ Նեթանյահուն Դոհային հարվածներ հասցնելուց առաջ չի խորհրդակցել Թրամփի կամ նրա որևէ գլխավոր խորհրդականի հետ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հարվածը զայրացրել է Սպիտակ տան և անհանգստացրել տարածաշրջանի երկրների առաջնորդներին։
Ավելի վաղ Իսրայելի ԶՈւ-ն հայտարարել էր, որ հարվածել են Դոհայում գտնվող բնակելի շենքերին, որտեղ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվել։
Թրամփն ավելի ուշ Կատարի էմիրին հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել էր, որ «դա այլևս նրանց հողի վրա չի կրկնվի»։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունն էր հայտնել Դոհայում բնակելի շրջանների վրա հարձակումների առնչությամբ։





































