ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է լուրջ մաքսատուրքեր սահմանել և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նկատմամբ, որպեսզի նրանց դրդի լուծել ուկրաինական ճգնաժամը։
«Կարելի է շատ լուրջ մաքսատուրքեր սահմանել, որոնք շատ թանկ կնստեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ինչ-որ մեկի վրա»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա՝ քննարկելով, թե ինչ լծակներ ունի Մոսկվայի և Կիևի վրա։
ԱՄՆ նախագահը նշել է, որ հակամարտության կարգավորման ջանքեր պահանջվում են ոչ միայն Մոսկվայից, այլև Կիևից։
«Զելենսկին ևս անմեղ չէ»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ՝ Թրամփը կարծում է, որ, ի վերջո, կկարողանա լուծել ուկրաինական խնդիրը․ «Կարծում եմ՝ ի վերջո կհաջողեմ»։
Օգոստոսի 15-ին Ալյասկայում տեղի էր ունեցել ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպումը չորս տարվա ընթացքում։ Ե՛վ Թրամփը, և՛ Վլադիմիր Պուտինը դրական էին գնահատել հանդիպման արդյունքները, ընդ որում՝ Ռուսաստանի նախագահը դրանք անվանել էր «օգտակար»։






































