Անհամբեր սպասում եմ նախագահ (Ալեքսանդր- AT) Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, Բելառուսի նախագահի հետ այսօր ունեցած զրույցից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth social-ում:
«Իմ զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալների ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալների ազատ արձակումը։ Մեր զրույցը շատ լավն էր»,- նշել է Թրամփը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ինքը և Լուկաշենկոն քննարկել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ալյասկա, որտեղ այսօր երեկոյան կայանալու է նրանց հանդիպումը։
NBC-ն հայտնել էր, որ Թրամփը մտադիր է Ալյասկայում Պուտինին ընդունել ամենաբարձր մակարդակով։
Օգոստոսի 13-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփի և Պուտինի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում։
Այսօր Սպիտակ տունը ներկայացրել է ԱՄՆ պատվիրակության կազմը սպասվող բանակցություններում:





































