Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հայտարարել են իրենց նշանադրության մասին։
Ֆուտբոլիստը և իր հարսնացուն սոցիալական ցանցերի իրենց էջերում կիսվել են լուրով՝ հրապարակելով ադամանդե խոշոր քարով մատանու լուսանկար։
«Այո։ Այս և իմ մյուս կյանքերում»,- գրել է Ռոդրիգեսը։
Նրանք ծանոթացել են 2016-ին Մադրիդում, երբ Ջորջինան աշխատում էր «Gucci» խանութում:
Ջորջինան հաճախ ուղեկցում է Ռոնալդուին խաղերին, միջոցառումներին, ինքը հայտնի է նաև իր «I Am Georgina» (Netflix) շոուով, որտեղ պատմում է իր անձնական և ընտանիքի կյանքի մասին։





































