Սիրիայի Իդլիբ նահանգում տեղակայված զինված ընդդիմադիր խմբավորումները ռազմական գործողություն են սկսել Սիրիայի կառավարական ուժերի դեմ։ Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը։
Ընդդիմադիր զինյալները մուտք են գործել Սարակիբ շրջանի Նեյրաբ գյուղ, որտեղ կատաղի մարտեր են ընթանում:
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ զինված գրոհին մասնակցում են թե՛ թուրքական զորախմբերը և թե՛ զինված ընդդիմության գրոհայինները:
Ըստ թուրքական աղբյուրի՝ ընդդիմադիր զինյալները կարողացել են ոչնչացրել են կառավարական ուժերին պատկանող մեկ տանկ, մեկ զինվորական անձնակազմ տեղափոխող զրահամեքենա, ևս մեկ տանկ գրավել են:
Նշենք, որ Նեյրաբ գյուղը Սիրիայի կառավարական ուժերը նույն ընդդիմադիրներից ազատագրել էին փետրվարի 3-ին:
Սարակիբն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, այստեղ հատվում են Մ5 (Դամասկոս-Հալեպ) և Մ4 (Իդլիբ-Լազքիե-Հալեպ) ավտոճանապարհները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






