Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Այս մասին ասված է Իրանում ՀՀ դեսպանության ֆեսբուքյան էջում։
Նշվում է, որ քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱՏՄ-ն հայտարարություն է տարածել՝ Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված և նշել, որ Մեղրիի հսկիչ կետում լրացուցիչ բժիշկներ են աշխատում՝ կորոնավիրուսով վարակված անձանց հնարավոր մուտքը ՀՀ կանխարգելելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






