Մեծ Բրիտանիան, որը 2020թ․ հունվարի 31-ին դուրս եկավ ԵՄ կազմից, միացել է Սիրիայի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցներին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության Արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրությանը։
ԵՄ սև ցուցակում են հայտնվել ութ գործարար և երկու ընկերություն, ում գործունեությունը Բրյուսելի տեսանկյունից, շահեկան է եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի համար։
Պատժամիջոցների արդյունքում սառեցվել են նշյալ անձանց ակտիվները ԵՄ-ում և Միացյալ Թագավորությունում, և արգելվել է նրան մուտք գործել ԵՄ և Մեծ Բրիտանիայի տարածք։
Լոնդոնի կողմից սահմանափակումները կշարունակեն գործել նաև 2020թ․ դեկտեմբերից հետո, երբ Brexit-ից հետո անցումային գործընթացը կավարտվի։ Պատժամիջոցները կվերացվեն միայն այն բանից հետո, երբ Ասադի Կառավարությունը ամենայն լրջությամբ կներգրավվի քաղաքական գործընթացի մեջ ՄԱԿ-ի հովանու ներքո, որը, ինչպես նշվում է, հակամարտության լուծման միակ ուղին է համարվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






