Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:54

Իդլիբի բանակցություններում մեզ բավարարող արդյունք չի գրանցվել․ Իբրահիմ Քալըն

Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տեղի ունեցած բանակցությունների՝ Մոսկվայում տեղի ունեցած 2-րդ փուլը ևս չի կարողանում որևէ արդյունք արձանագրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է ermenihaber-ը։

Քալընը նշել է, որ մինչ այս պահը բանակցություններում իրենց բավարարող արդյունք չի գրանցվել և ներկայացված քարտեզն ու պայմանները չենք ընդունել՝ ընդգծելով, որ Իդլիբի հարցում իրենց համար գլխավոր սկզբունքը Սոչի համաձայնագրին վերադառնալն է:

«Իդլիբում մեր ռազմական դիտակետերի տեղափոխությունը չի քննարկվում: Իդլիբը պահպանելու ու այնտեղի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով շարունակելու ենք զենք ու զորք ուղարկել այնտեղ: Ոչ ոք թող չկասկածի, որ Իդլիբում մեր զինվորների վրա հարձակման դեպքում ամենախիստ պատասխանն է ստանալու»,- ասել է Քալընը:

Հիշեցնենք, որ Իդլիբի հարցում համաձայնության գալու բանակցություններ վարելու նպատակով նախ Թուրքիա էր մեկնել ռուսական պատվիրակությունը, որը բանակցությունների անարդյունավետ ավարտից հետո վերադարձել էր Մոսկվա: Բանակցությունների 2-րդ փուլով էլ Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը ռուս գործընկերների հետ հանդիպումներ է սկսել փետրվարի 17-ին, որոնք առայժմ որևէ ցանկալի արդյունք չեն տվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+