Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:14

Կատարը հայտնել է ամերիկյան բազայի վրա հարձակման հետևանքով զոհերի կամ տուժածների բացայակության մասին

Կատարը հայտնել է ամերիկյան բազայի վրա հարձակման հետևանքով զոհերի կամ տուժածների բացայակության մասին

Կատարում ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազայի վրա հարձակման հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Էմիրության պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ Կատարի ՀՕՊ ուժերը հաջողությամբ որսացել են Իրանի կողմից արձակված հրթիռները։

Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ իրեն իրավունք է վերապահում բնույթին և մասշտաբներին համաչափ ուղիղ պատասխան տալ: Պաշտոնական Դոհան նշում է, որ Իրանի հարվածը «Կատար պետության ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության աղաղակող խախտում է»:

Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կատարում ԱՄՆ-ի ռազմակայանը վեց հրթիռ է խոցել:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ բազայի վրա հարձակման ժամանակ օգտագործել են նույն քանակությամբ հրթիռներ, ինչ ԱՄՆ-ն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման ժամանակ: Խորհուրդն ընդգծել է, որ Իրանի հարվածն ԱՄՆ-ի ռազմակայանին սպառնալիք չի ներկայացնում Կատարի համար:

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իրանը Կատարի վրա հարձակումից մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ին երկու դիվանագիտական ուղիներով տեղեկացրել է ծրագրվող հարվածի մասին: Թեհրանը, ըստ այդ աղբյուրների, նախապես տեղեկացրել է նաև Կատարին ԱՄՆ-ի ռազմակայաններին հասցված հարվածների մասին։

Հունիսի 23-ին՝ ավելի վաղ, հայտնել էինք, որ Իրանը հրթիռներ է արձակել Մերձավոր արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 13-ից իսրայելցի զինվորականները գործողություններ են իրականացնում Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով նաև երկրի միջուկային օբյեկտներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+