Ռուսական բանակն Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ օգտագործում է ձիեր և էշեր՝ անօդաչու թռչող սարքերի համար փոխադրումները աննկատելի դարձնելու համար, գրում է The Wall Street Journal-ը։
Կայքը ռուսական Telegram ալիքներից հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է էշ։ Նախկինում ռուսական բանակում օգտագործվող էշերի կադրերը հրապարակել էին պատերազմի թղթակիցներ Դմիտրի Ստեշինը և Ալեքսանդր Գարմաևը։ Ստեշինը գրել էր, որ զինամթերքը կարելի է տեղափոխել առաջնագիծ՝ կենդանիների միջոցով։ Որոշ Telegram ալիքներ հրապարակել էին նաև ձիերի վրա զինվորների կադրեր։
Ըստ աղբյուրի՝ Պետդումայի պատգամավոր և Պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլևը հայտարարել է, որ կենդանիները «տարբեր այլընտրանքներ են նյութական ռեսուրսներ մատակարարելու համար՝ առանց մարդկանց կյանքը վտանգի ենթարկելու»:
«Հատուկ գործողության գոտում ձիերի հայտնվելը կապված է այն բանի հետ, որ դրանք նախատեսված են մարդկանց կյանքեր փրկելու համար՝ ռազմամթերք, սնունդ և այլ նյութական ռեսուրսներ առաջնագիծ հասցնելիս»,- նշել է նա՝ հավելելով, որ դա չի նշանակում զորքերում հեծելազորի հայտնվել։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: