Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

Իրանը խելամիտ չի համարում ճնշման տակ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի հարցով բանակցելը․ Արաղչի

Իրանը խելամիտ չի համարում ճնշման տակ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի հարցով բանակցելը․ Արաղչի

Իրանի իշխանությունները խելամիտ չեն համարում ճնշման պայմաններում ԱՄՆ-ի հետ Թեհրանի միջուկային ծրագրի հարցով բանակցելը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Թույլ դիրքերից բանակցելն իրական բանակցություն չէ։ Սա կապիտուլյացիա է։ Մենք երբեք չենք բանակցի նման պայմաններում»,- Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի ղեկավարությունն արտաքին ուժերին երբեք թույլ չի տա իրենց կամքը պարտադրել։ Նա նշել է, որ Իրանը վստահություն չունի ԱՄՆ-ի հետ բանակցություններում՝ հաշվի առնելով Վաշինգտոնի՝ պայմանավորվածությունները չպահպանելու պատմությունը:

«Իրանը բարեխղճորեն բանակցեց և համաձայնության եկավ, բայց արդյունքը ոչ այլ ինչ էր, քան մյուս կողմի չկատարումը և դուրս գալը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Վաշինգտոնի միակողմանի դուրս գալը Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրից:

Փետրվարի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ միջուկային գործարք կնքելու ցանկություն էր հայտնել։

Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին, այդ թվում՝ իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ՝ նա հայտնել էր բանակցությունների և Թեհրանի հետ «հիանալի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության և բացառել էր բանակցությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+