«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է Sportbox-ը` հղում անելով իսպանական լրատվամիջոցներին:
Որոշումը կայացվել է օգոստոսի 16-ի երեկոյան «Բարսելոնայի» ղեկավարության արտահերթ ժողովում:
Հիշեցնենք, որ չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» 2:8 հաշվով պարտվել էր «Բավարիային»` դուրս մնալով հեղինակավոր մրցաշարից։
61-ամյա մասնագետը կատալոնական թիմը գլխավորում էր 2020-ի հունվարից՝ փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: Սետյենին փոխարինող հավանական թեկնածուների թվում նշվում են Ռոնալդ Կումանի, Մաուրիսիո Պոչետինոյի, Մասիմիլիանո Ալեգրիի և Թիերի Անրիի անունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







