ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ամեն օր մինչև ս.թ. օգոստոսի 13-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։
- Ս. թ. օգոստոսի 4-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում՝ 11:00, ժամանում՝ 17։40)։
- Ս.թ. օգոստոսի 4-ին և 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21։40):
- Ս. թ. օգոստոսի 5-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 14:50, մեկնում՝ 15:50):
- Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 13:50, մեկնում՝ 15:50):
- Ս. թ. օգոստոսի 4-ին և 11֊ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ս.թ. օգոստոսի 4-ին, ժամանում՝ 14:45, մեկնում՝ 15։45, ս.թ. օգոստոսի 8-ին, ժամանում՝ 16:45, մեկնում՝ 17:45)։
- Ս. թ. օգոստոսի 7-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում՝ 11:50, մեկնում՝ ս.թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 05:50):
- Ս. թ. օգոստոսի 6-ին կիրականացվի Երևան֊Միներալնիե Վոդի -Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում՝ 11։00, ժամանում՝ 14:00):
- Ս.թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում՝ 22:30, մեկնում՝ 23:25):
Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ չվերթների հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։
Նշենք, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի (https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus), պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







