ՀՀ քաղաքացիների երեխաները «հյուր-աշակերտի» կարգավիճակով կկարողանան սովորել Թուրքիայի կրթական հաստատություններում, հայտնել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը՝ վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները Ստամբուլի հայկական դպրոցների տնօրեններին տեղեկացրել են Հայաստանի քաղաքացի երեխաների ընդունելությունն արգելելու և նրանց թուրքական պետական դպրոցներում ուսումը շարունակելու անհրաժեշտության մասին
Համաձայն Պոլսո Հայոց պատրիարքարանի և համայնքային տվյալների՝ Թուրքիայում հայ համայնքի (հայտարարված/մկրտված բնակչության) թիվը մոտ 50 000 է։ Ըստ Հայ թերթի տվյալների՝ Թուրքիայում 16 հայկական կրթօջախ է գործում, որտեղ մոտ 2600 հայ աշակերտ է սովորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







