ԱՄՆ պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ նավին փոխարինելու է ժամանել «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը։
2024 թվականի նոյեմբերի 21-ին Սան Դիեգոյից դուրս եկած ավիակրի շուրջ 5000-հոգանոց անձնակազմի առաքելությունը փետրվարին երկարաձգվել էր՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ավիակիրը ծառայել է որպես ավիահարվածների մեկնարկային հարթակ։
Ըստ լրատվամիջոցի՝ նավի անձնակազմի հարազատները ահազանգել են ծառայողների հոգեկան առողջության վատթարացման, սանիտարական պայմանների և սննդի պակասի մասին։ Այս հարցերը մտահոգություն են առաջացրել նաև Կոնգրեսում։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ադմիրալ Բրեդ Քուփերը, այցելելով ավիակիր, նշել է, որ ծովում երկարատև տեղակայումը առանձնահատուկ բարդություն է, և յուրաքանչյուր մարդ տարբեր կերպ է արձագանքում սթրեսին։
ԱՄՆ ռազմածովային ուժերից հայտնել են, որ ինքնասպանության փորձերի աճ չի արձանագրվել։ Միաժամանակ, շարունակվում է օգոստոսի 3-ին նավաստիներից մեկի ծովն ընկնելու դեպքի հետաքննությունը։
Ավիակրի՝ Սան Դիեգո վերադարձը կտևի շուրջ երեք շաբաթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







