ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հուլիսի սկզբին ԱՄՆ գաղտնի ծառայության հանձնարարությամբ Թուրքիայից գաղտնի մեկնել է ոչ թե իր նախագահական, այլ մեկ այլ ինքնաթիռով։
«Դա կախված է միայն գաղտնի ծառայությունից։ Ես պարզապես անում եմ այն, ինչ նրանք ուզում են, որ ես անեմ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ՝ ասել է նա։
The Washington Post պարբերականը հայտնել էր, որ հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թրամփը նստել է իր նախագահական ինքնաթիռը։
Պարբերականի տեղեկություններով, սակայն, մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի փոքր՝ C-32A ինքնաթիռ, որով էլ Թրամփը հեռացել է Թուրքիայից։ Մինչդեռ ԱՄՆ վարչակազմը պնդել է, որ նա մեկնել է իր նախագահական ինքնաթիռով։ Ըստ հրապարակման՝ նման քայլի պատճառը Իրանի կողմից Թրամփի նկատմամբ «առկա սպառնալիքն էր»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







