Կոլումբիայի արևմուտքում 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհերի թիվը հասել է առնվազն 132-ի, հայտնել է Կոլումբիայի մայրաքաղաքային քաղաքների ասոցիացիան Facebook-ի իր էջում։
Ավելի քան 2700 մարդ համարվում է անհետ կորած, ևս 483 բնակիչ վնասվածքներ է ստացել։ Մոտ 1600 շենք վնասվել կամ փլուզվել է։
Օգոստոսի 10-ին Կոլումբիայի Չոկո դեպարտամենտում գրանցվել էր 7,4 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր Սան Խոսե դել Պալմարի շրջանում, իսկ ցնցումները զգացվել էին նաև Բոգոտայում և Վենեսուելայում։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 70-ը։
Կոլումբիայում փոքր երկրաշարժերը հայտնի են temblores անվամբ, հաճախակի են, քանի որ երկիրը գտնվում է խաղաղօվկիանոսյան հրե օղակի սեյսմիկ ակտիվ գոտում։ Այդուհանդերձ, 6,0-ից բարձր մագնիտուդով երկրաշարժերը հազվադեպ են։ 1999 թվականին Արմենիա քաղաքի մոտ տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 1100 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







