Հունգարիայի խորհրդարանը հունիսի 15-ին հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությանը, որը վարչապետի պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանում է ութ տարի, գրել է Reuters-ը։
Այս որոշումը փաստացի զրկում է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանին ապագայում կրկին ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը։
Գործակալության փոխանցմամբ՝ սահմանափակումը տարածվում է 1990 թվականի մայիսի 2-ից հետո ստանձնած բոլոր պաշտոնավարումների վրա։ Այսուհետ վարչապետներն ստիպված կլինեն լքել պաշտոնը ընդհանուր 8 տարի կամ 2 ժամկետ պաշտոնավարելուց հետո։
Գործող վարչապետ Պետեր Մադյարն ապրիլին կայացած ընտրությունների արդյունքում հաղթել էր 16 տարի իշխանության ղեկին գտնվող Օրբանին՝ խորհրդարանում իր գլխավորած ուժի համար ապահովելով ձայների երկու երրորդը։ Սա նրա քաղաքական ուժին հնարավորություն է տալիս վերանայել կամ ամբողջությամբ փոփոխել Օրբանի «Ֆիդես» կուսակցության օրոք ընդունված օրենսդրությունը, ներառյալ՝ երկրի մայր օրենքը։






































