Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:30

Իրանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել

Իրանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել

Իրանն ու ԱՄՆ-ն նոր հարվածներ են փոխանակել տարածաշրջանում՝ հրադադարի շուրջ բանակցությունների փաստացի դադարեցման ֆոնին, հայտնում է The Guardian-ը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ամերիկյան զինվորականները հարված են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու օբյեկտներից մեկին։ Թիրախում իրանական զինուժի վերգետնյա կառավարման կետն էր։

Բացի այդ, Վաշինգտոնը հայտարարել է երեք հարվածային անօդաչու թռչող սարքի որսման մասին, որոնք, ամերիկյան կողմի վարկածով, ուղղված էին քաղաքացիական նավերի դեմ։

Ի պատասխան՝ Իրանը հաղորդել է տարածաշրջանի երկրներից մեկում ամերիկյան բազաների և ուղղաթիռների ուղղությամբ հրթիռային ու անօդաչուների միջոցով հասցված հարվածների մասին։

Ամերիկյան զինվորականների փոխանցմամբ՝ Թեհրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի, ևս երեքը՝ Բահրեյնի ուղղությամբ։ Տեղական սոցիալական էջերում արդեն տարածվում են Իրանի կողմից հասցված հարվածների տեսանյութերը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցի անվտանգության խաթարումը ծանր հետևանքներ է ունենալու ամերիկյան զինուժի ագրեսիվ գործողությունների համար»։

Զուգահեռաբար, ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ծովային շրջափակման շրջանակում գրանցված նոր միջադեպի մասին։ Ամերիկյան ուժերը շարքից հանել են դեպի Իրան ընթացող Բոթսվանայի դրոշով լողացող տանկեր։ Իրավիճակի հերթական սրումը տեղի է ունենում ձգձգվող բանակցային գործընթացի ֆոնին։

ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է հրադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում և հետագա բանակցությունների շարունակություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+