Պենտագոնը չի բացառել Մերձավոր Արևելքում գտնվող որոշ ամերիկյան բազաներից զորքերի դուրսբերման հնարավորությունը, որոնք վնասվել են Իրանի դեմ պատերազմի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն քննարկո՞ւմ է տարածաշրջանում որոշ բազաների վերականգնումից հրաժարվելը և զորքերը դուրս բերելը, Հեգսեթը նշել է, որ «այդ որոշումը կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հիմնվելով այն ուղղության վրա, որը նա մտադիր է ընտրել»։
«Մենք գնահատում ենք մեր գործընկերությունը տարածաշրջանում։ Այս որոշումները կկայացվեն այդ արդյունքների հիման վրա։ Ներկայումս մեր զորքերը դիրքերում են և պատրաստ են անհրաժեշտության դեպքում վերսկսել գործողությունները»,- հավելել է Հեգսեթը՝ վստահություն հայտնելով, որ Իրանը «կհրաժարվի իր միջուկային նկրտումներից» ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում։
Մայիսի 28-ին իրանական կողմը հարվածել էր ամերիկյան ավիաբազայի։ ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։






































