Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:33

Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազայի

Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազայի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել ամերիկյան ավիաբազայի, երբ Բենդեր Աբասի շրջանում ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է իրականացրել, գրել է Interfax-ը։

Լրատվամիջոցը, հղում անելով իրանական մամուլին, գրել է, որ հարձակումը հաջորդել է ամերիկյան զինուժի կողմից Բենդեր Աբասի օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտն ավիացիոն արկերով թիրախավորելուն։

«Թասնիմ» գործակալության տվյալներով՝ թիրախավորված ավիաբազայի տեղակայման վայրը չի հստակեցվում։

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ հինգշաբթի գիշերը Քուվեյթում ՀՕՊ ուժերը հետ են մղել հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներն ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Զինվորականները հաստատել են, որ գիշերը խոցել են իրանական չորս կամիկաձե ԱԹՍ և հարվածել Բենդեր Աբասում գտնվող ցամաքային կառավարման կայանին՝ կանխելով հինգերորդ սարքի արձակումը։

Սա ընթացիկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է. մայիսի 19-ին ամերիկյան կողմը հայտնել էր Բենդեր Աբասի շրջանում իրանական զենիթահրթիռային կայանքների և ականներ տեղադրող մոտորանավակների թիրախավորման մասին։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+