Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:52

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից վնասվել է Իրանի գործարանների 20%-ը. ԶԼՄ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից վնասվել է Իրանի գործարանների 20%-ը. ԶԼՄ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված ավիահարվածները լուրջ վնաս են հասցրել արդյունաբերությանը և սպառնում են երկրի աշխատուժի կեսին անգործ թողնել, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Associated Press (AP)-ին։

Նշվում է, որ 20 000 ձեռնարկություն ոչնչացվել է՝ Իրանի ընդհանուր արտադրական հզորության մոտավորապես 20%-ը։ Հրապարակման համաձայն՝ ռմբակոծությունների ժամանակ վնասվել են հազարավոր իրանական գործարաններ։ Վնասվածների թվում են խոշոր դեղագործական հոլդինգային ընկերությունը, օպտիկայի և քիմիական գործարանները, ալյումինի գործարանները և ցեմենտի գործարանները։

Հատկապես լուրջ վնասներ են կրել պողպատի և նավթաքիմիական արդյունաբերությունները։ Պողպատի խոշորագույն երկու արտադրող դադարեցրել է արտադրությունը, ավելի քան 50 նավթաքիմիական համալիր՝ փակվել։ Քանի որ բոլոր ոլորտները կախված են նավթաքիմիական արտադրանքից, գների աճն ազդել է գրեթե ամեն ինչի վրա՝ պլաստմասսայից և խողովակներից մինչև գործվածքներ և սննդի փաթեթավորում։

Ըստ AP-ի՝ հղում անելով Իրանի աշխատանքի փոխնախարարին, երկիրը պատերազմի անմիջական հետևանքով կորցրել է առնվազն 1 մլն աշխատատեղ։ Տնտեսագետներն զգուշացնում են, որ մինչև 10-12 մլն աշխատատեղ՝ երկրի աշխատուժի կեսը, կարող է վտանգի տակ լինել։ Կանխատեսվում է, որ մարդկանց խնայողությունները կսկսեն նվազել առաջիկա շաբաթներին։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Ապրիլի 27-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+