Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:14

Թրամփը դեմ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկին․ ԶԼՄ

Թրամփը դեմ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկին․ ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ընդունել Իրանի վերջին առաջարկը, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում՝ առանց միջուկային ծրագրի հարցի լուծման, հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

NYT-ի տվյալներով՝ Թրամփն Սպիտակ տանը խորհրդակցությունների ընթացքում իր խորհրդականներին հայտնել է, որ իրեն չի բավարարում տարբերակը, որի դեպքում Թեհրանը բացում է նեղուցը և դադարեցնում ռազմական գործողությունները, բայց հետաձգում է միջուկային ծրագրի շուրջ քննարկումները։ Նշվում է, որ Թրամփը քննարկվել է նաև ԱՄՆ հնարավոր նոր ռազմական քայլերը՝ Իրանին բանակցություններում ավելի էական զիջումների մղելու համար։

CNN-ը նշել է, որ նեղուցի բացումը՝ առանց ուրանի հարստացման հարցի կարգավորման, կարող է զրկել Վաշինգտոնին բանակցություններում հիմնական լծակներից մեկից։ Միևնույն ժամանակ, իրանական նավերի նկատմամբ սահմանափակումների պահպանումը շարունակում է նպաստել էներգակիրների գների աճին, ինչն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում բենզինի թանկացման։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Սպիտակ տանը կայացած քննարկումներից հետո հետագա քայլերը դեռևս հստակ չեն։ Ամերիկյան պաշտոնյաները նաև մտահոգված են Իրանում ներքին տարաձայնություններով և վստահ չեն, թե ով է վերջնական որոշումներ կայացնում հնարավոր համաձայնագրի շուրջ։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի առաջին փուլը կարող է դառնալ կողմերի վերադարձը մինչև հակամարտության սկիզբ արձանագրված ստատուս քվոն։

Ըստ աղբյուրի՝ չնայած կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը դեռ չի կայացել, նրանց դիրքորոշումներն «այնքան հեռու չեն միմյանցից, որքան կարող է թվալ»։ Հեռուստաընկերության զրուցակիցները պնդել են, որ ներկայումս ինտենսիվ կուլիսային դիվանագիտական աշխատանք է ընթանում։ Նշվում է, որ բանակցությունները կենտրոնացած են հակամարտության փուլային կարգավորման վրա, որի առաջնահերթ քայլը կարող է լինել Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերականգնումը և վերադարձը մինչպատերազմական դիրքերին։

Նշվել է նաև, որ իրանական միջուկային ծրագրի հարցն ավելի ուշ կդառնա քննարկման թեմա։ Աղբյուրը հավելել է, որ միջնորդները ճնշում են գործադրում թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի վրա՝ համաձայնության հասնելու համար։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Ապրիլի 27-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+