Իսրայելի պաշտպանության բանակը կրկին հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջանում «ահաբեկիչների ուղղությամբ», որոնք խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունները, հայտնել է իսրայելական բանակը։
Իսրայելական կողմի տվյալներով՝ կապույտ գծից հարավ գործող ուժերը հայտնաբերել են գրոհայինների, որոնք հյուսիսից մոտեցել են նրանց՝ ստեղծելով անմիջական սպառնալիք: Թիրախի նույնականացումից անմիջապես հետո վտանգը վերացնելու համար գործի են դրվել ռազմաօդային ուժերն ու հրետանին:
Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին:

























