Ռուսական հետախուզությունն Իրանին է տրամադրել Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքների 55 կարևորագույն թիրախի մանրամասն ցանկ, հայտնել է The Jerusalem Post-ը՝ հղում անելով ուկրաինական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրին։
Զեկույցը, որն ընդգծում է Մոսկվայի և Թեհրանի միջև խորացող ռազմական և հետախուզական համագործակցությունը, ենթադրում է, որ փոխանացված տեղեկատվությունը թույլ է տալիս Իրանին ճշգրիտ հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի էներգետիկ ցանցին։
Արդյունքների համաձայն՝ թիրախային վայրերը բաժանվում են երեք կատեգորիայի՝ ըստ իրենց ռազմավարական նշանակության.
Մակարդակ 1. Կարևորագույն արտադրական օբյեկտներ։ Սրանք այն վայրերն են, որոնց ոչնչացումը կխաթարի ազգային էներգետիկ համակարգը։ Զեկույցում որպես հիմնական թիրախ հատուկ նշվում է Օրոտ Ռաբինի էլեկտրակայանը։
Մակարդակ 2. Հիմնական քաղաքային և արդյունաբերական էներգետիկ կենտրոններ։ Այս օբյեկտները գտնվում են հիմնականում կենտրոնական Իսրայելում և սպասարկում են խոշոր բնակավայրեր։
Մակարդակ 3. Տեղական ենթակառուցվածքներ: Այս թիրախները ներառում են տարածաշրջանային նյութեր, որոնք աջակցում են արդյունաբերական գոտիներին և փոքր էլեկտրակայաններին:
Իսրայելի խոցելիության վերաբերյալ Ռուսաստանի գնահատականն այն է, որ «ի տարբերություն շատ եվրոպական երկրների՝ Իսրայելի էլեկտրացանցը բնութագրվում է մեկուսացման բարձր աստիճանով»:
Քանի որ Իսրայելն «էներգետիկ կղզի» է, որը հարևան երկրներից էլեկտրաէներգիա չի ներմուծում, ռուսական հետախուզությունն Իրանին հայտնել է, որ նույնիսկ մի քանի կենտրոնական բաղադրիչի վնասումը կարող է հանգեցնել լիակատար և երկարատև էներգետիկ փլուզման, ինչը կդառնա զանգվածային անջատումների և տեխնիկական խափանումների պատճառ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







