Իսրայելի Քնեսեթն օրենք է ընդունել, որը հաստատում է մահապատիժը պաղեստինցիների համար, որոնք դատապարտվել են իսրայելցիների սպանության մեղադրանքով, հաղորդում է Aljazeera-ն:
Օրինագծի ընդունումը նշանավորում է իսրայելական ծայրահեղ աջերի խոշոր հաղթանակը, որոնք ակտիվորեն առաջ էին մղում այդ միջոցը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է եկել նիստերի դահլիճ՝ կողմ քվեարկելու:
Օրենքը նախատեսում է կախաղանի միջոցով մահապատիժ՝ որպես հիմնական պատիժ գրավյալ Արևմտյան ափին գտնվող պաղեստինցիների համար, ովքեր դատապարտվել են սպանությունների համար:
Այն հետադարձ ուժ չունի և կկիրառվի միայն ապագա գործերի համար։
Այս միջոցը խիստ դատապարտվել է իսրայելական և պաղեստինյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք այն անվանել են ռասիստական, բռնապետական:
Ակնկալվում է, որ այն կվիճարկվի Իսրայելի գերագույն դատարանում, նշում է պարբերականը:





































