Իսրայելը հորդորել է իր քաղաքացիների խուսափել ճանապարհորդելուց դեպի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, հայտնել է Ynet-ը։
Նշվում է, որ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդն ընդլայնել է ճանապարհորդական նախազգուշացումը՝ ներառելով նաև Արաբական Միացյալ Էմիրություններից դուրս գտնվող այլ երկրների։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







