Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:50

Գերմանիայում նախկին պատգամավորին դատապարտել են Ադրբեջանի օգտին կաշառք ստանալու գործով

Գերմանիայում նախկին պատգամավորին դատապարտել են Ադրբեջանի օգտին կաշառք ստանալու գործով

Գերմանիայի Մյունխեն քաղաքի դատարանը մեկ տարի և երկու ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտել Աքսել Ֆիշերին՝ նրան մեղավոր ճանաչելով Ադրբեջանի շահերը կաշառքի դիմաց առաջ մղելու մեջ։

Դատարանը պարզել է, որ նախկինում Բունդեսթագի պատգամավոր հանդիսացած և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատած Ֆիշերը գումար է ստացել Ադրբեջանից՝ այդ երկրի դիրքորոշումները պաշտպանելու համար։

Մասնավորապես, 2016 թվականին նա ԵԽԽՎ-ում Արցախի հարցով քվեարկության ընթացքում հանդես էր եկել Բաքվին ձեռնտու դիրքերից։

Դատարանի վճռով նա պարտավորվել է վճարել 32 հազար եվրո, այդ թվում՝ 20 հազարը որպես կաշառքի մասնակի վերադարձ։ Ֆիշերին երկու տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ։

Մեղադրող կողմը պահանջում էր ավելի խիստ պատիժ, մինչդեռ պաշտպանությունը պնդում էր արդարացման անհրաժեշտությունը։ Ֆիշերը հերքել է մեղադրանքը։

Նրա հասցեին մեղադրանքներն ի հայտ էին եկել, երբ 2018 թվականին պարզվել էր, որ ԵԽԽՎ մի շարք անդամներ Բաքվից կաշառք էին ստացել Եվրոպայում ադրբեջանական իշխանությունների շահերի լոբբինգի համար։ Ֆիշերին կալանավորել էին 2024-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+