Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

Թրամփն «ինքն է իրեն համոզել» չհարվածել Իրանին

Թրամփն «ինքն է իրեն համոզել» չհարվածել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել համոզել իրեն չհարվածել Իրանին, այլ «ինքն է իրեն համոզել», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ ոք ինձ չի համոզել։ Ես եմ ինձ համոզել»,- պատասխանել է ԱՄՆ առաջնորդը, երբ հարցրել են, թե արաբ և իսրայելցի պաշտոնյաները փորձե՞լ են համոզել իրեն չհարվածել Իրանին։

«Նրանք երեկ (հինգշաբթի) նախատեսել էին ավելի քան 800 մահապատիժ։ Նրանք ոչ մեկին կախաղան չեն հանել։ Նրանք չեղարկել են այն։ Դա մեծ ազդեցություն է ունեցել»- հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանի իշխանություններին։

Նա չի մանրամասնել, թե արդյոք Իրանին չհարվածելու որոշումը վերջնակա՞ն է։

Թրամփին նաև խնդրել են պարզաբանել, թե արդյոք իր հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ի օգնությունն Իրանում կառավարության դեմ բողոքի ցույցերին «ճանապարհին է», դեռևս ուժի մեջ է։

«Կտեսնենք»,- ասել է Թրամփը։

Հունվարի 15-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Մերձավոր Արևելքի երկրները համոզել են Թրամփին չհարձակվել Իրանի վրա։ Թրամփը նաև հայտարարել էր, որ ցուցարարների և իշխանությունների միջև բախումների ժամանակ Իրանում սպանություններն ու բռնությունը դադարել են՝ չնայած Իրանի դեմ կոշտ միջոցների կիրառման հնարավորության բազմիցս բարձրաձայնմանը: Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+