Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, որոնք փորձում էին չարտոնված ակցիա անցկացնել, ձերբակալվել են:
Մոսկվայի Պուշկինի հրապարակում բողոքի ակցիային է միացել նաև Նավալնիի կինը՝ Յուլյա Նավալնայան։
Ավելի ուշ Յուլյա Նավալնայան հայտնել է, որ իրեն ձերբակալել են։
Լրագրողների գնահատմամբ ՝ ակցիային ներկա է մոտ 7 հազար մարդ, ՆԳՆ-ի տվյալներով ՝ մոտ 4 հազար մարդ: Շատերը հիմա փորձում են անցնել Կրեմլի մոտ գտնվող Մանեժնայա հրապարակի կողմը։ Ավելի վաղ ոստիկանության աշխատակիցները ամբողջ պարագծով շրջապատել էին Կրեմլի մատույցները։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը Գերմանիայում բուժում էր ստանում «Նովիչոկով» թունավորումից հետո, Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր։
Պատիժների կատարման դաշնային ծառայությունից հայտարարել էին, որ «Իվ Ռոշե»-ի գործով պատիժը կրող Նավալնին գտնվել է հետախուզման մեջ ՝ «փորձաշրջանի բազմաթիվ խախտումների համար»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






