Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:55

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաբաթվա՝ հոկտեմբերի 6-12-ի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Այս շաբաթ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ հեշտ կընթանա։ Դուք ձեզ լավ կզգաք և հաջողության կհասնեք գրեթե բոլոր ուղղություններում։ Կարող են տեղի ունենալ կարևոր իրադարձություններ։ Արժե լրջորեն մտածել աշխատանքը փոխելու մասին։

Ցուլ

Շաբաթվա սկզբին կարիերայի խնդիրները կարող են առաջին պլան մղվել։ Կարևորը ռիսկի չդիմելն ու արկածախնդրության մեջ չընկնելն է։ Մի ստանձնեք ուրիշի աշխատանքը, հակառակ դեպքում՝ չեք կարողանա հաղթահարել ձեր առաջադրանքները: Երեքշաբթին, ամենայն հավանականությամբ, կդառնա աննախադեպ էներգետիկ վերելքի օր, երբ շատ բան կհասցնեք անել:

Երկվորյակ

Այս շաբաթ ձեր զգացմունքները խորություն կստանան, իսկ մտքերը՝ վեհություն: Այս ժամանակը հատկապես հաջող է նրանց համար, ովքեր իրենց աշխատանքում մուսայի կարիք ունեն: Շաբաթը բարենպաստ է ձեր մասնագիտական աճի համար: Հավանական են ժամադրություններ, ընկերների հետ հետաքրքիր հանդիպումներ, փորձի և տպավորությունների փոխանակում:

Խեցգետին

Փորձեք ջանք գործադրել ինքներդ ձեզ վրա և անձնուրաց հանգստանալ։ Սիրելիներին անշահախնդիր ծառայելն, իհարկե, ազնիվ գործ է, բայց դրանում նույնպես պետք է ընդմիջումներ անել։ Պետք չէ կենտրոնանալ նյութական հարցերի վրա, ավելի լավ է մտածեք հոգևորի մասին:

Առյուծ

Այս շաբաթ ձեր կյանքում շատ հավանական են դրական փոփոխություններ, որոնք, սակայն, կգան մանր քայլերով։ Կարևոր է նկատել դրանք։ Չորեքշաբթի ծայրահեղ զգուշություն ցուցաբերեք, սա անբարենպաստ օր է կոլեկտիվ գործունեության, ինտենսիվ հաղորդակցության և մասնագիտական աճի համար: Ուրբաթ և հանգստյան օրերը նվիրեք ընկերների հետ հանդիպելուն կամ երեխաների հետ շփմանը:

Կույս

Կարևոր է ոչ միայն գահ բարձրանալը, այլև այնտեղ մնալը, բայց ոչ ամեն գնով: Չի բացառվում հարաբերությունների խզումը, փորձեք խաղաղ բաժանվել, դա պարզապես կյանքի փուլ է և դաս: Զգուշություն ցուցաբերեք, հնարավոր են ինտրիգներ ձեր թիկունքում։ Բավական ժամանակ հատկացրեք ձեր տանը, այնտեղ հարմարավետ միջավայր ստեղծեք։

Կշեռք

Շաբաթը կարող է բարդ և հակասական լինել, բազմազան գործեր կլինեն, և դուք չեք իմանա, թե դրանցից որն է առաջնայինը: Ձեր կարիերայում կարող է սկսվել նոր հետհաշվարկ, իսկ անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում։ Հանգստյան օրերին փորձեք հյուր գնալ կամ ընդունել, և հաճելի շփումը ձեզ համար ապահովված է:

Կարիճ

Բավական է այդքան բարձր թռչել ամպերի մեջ, երազել, ավելի լավ է իջնել երկիր, քանի որ այստեղ նույնպես շատ հետաքրքիր բաներ կան: Դուք կարող եք հաջողության հասնել՝ ձեր ղեկավարին գրավելով հետաքրքիր գաղափարով: Մի մոռացեք ձեր տված խոստումների մասին։

Աղեղնավոր

Այս շաբաթ չպետք է վերածվել ճգնավորի, մի հապաղեք դուրս գալ մարդկանց մեջ։ Երեքշաբթի օրը մի դիմադրեք ձեր ինտուիտիվ ցանկություններին: Հանգստյան օրերին պիկնիկ անցկացրեք քաղաքից դուրս:

Այծեղջյուր

Ձեր ջանքերը հաջող կլինեն, դուք կկարողանաք դուրս գալ ընթացիկ խնդիրների ճահճից և ավելի հաճելի գործերով զբաղվել: Հիմա կարևոր է ապարդյուն աղմուկ չբարձրացնել։ Փորձեք դատարկ խոստումներ չտալ և չթողնել սկսած գործը։

Ջրհոս

Այս շաբաթ եսակենտրոն լինելը բավականին վտանգավոր է։ Նայեք շուրջը, գուցե ձեր շրջապատից ինչ-որ մեկն օգնության կարիքն ունի: Չորեքշաբթի օրը չպետք է հետաձգեք անձնական խնդիրների լուծումը, վաղվա համար հետաձգված բուն մանրուքը հետագայում կվերածվի հսկայական բեռի:

Ձկներ

Այս շաբաթ ձեր հաջողությունը կախված կլինի ձեր ընտրությունից և գործողությունների ներդաշնակությունից։ Ձեզ համար դժվար կլինի վերահսկել ամեն ինչ, կարող է քաոսի զգացում առաջանալ։ Չի բացառվում խաբեությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+