Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովին, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Այո, կարող եմ հաստատել Լավրովի մասնակցությունը այս միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել Ալյասկայում հաջորդ ուրբաթ»,- ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում։
Օգոստոսի 12-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման համար Ալյասկայի օդային տարածքը կփակվի։




































