Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ լրագրողներ են զոհվել այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսրայելական բանակը կիրակի առավոտյան կրակ է բացել լրագրողների տների և վրանների վրա՝ սպանելով նրանց երեխաներին և ընտանիքի անդամներին»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է 220 լրագրող։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ: