Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:30

«Կասեցում»․ տնտեսվարողների ակցիան՝ շրջանառության հարկը բարձրացնելու դեմ

«Կասեցում»․ տնտեսվարողների ակցիան՝ շրջանառության հարկը բարձրացնելու դեմ

Փետրվարի 10-ին տնտեսվարողները 6-րդ բողոքի ակցիան են իրականացրել կառավարության դիմաց՝ պահանջելով կասեցնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկը 5%-ից 10% բարձրացնելու օրենքի փոփոխությունը։

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը լրագրողներին հայտնել է, որ օրենքի փոփոխությունը կասեցնելու պահանջով նամակ են ուղարկել կառավարությանը, Ֆինանսների նախարարությանը և ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովին։

Նրա խոսքով՝ օրենքն այս կերպ չի կարող գործածության մեջ լինել, քանի որ ճիշտ չէ, օրինակ, մարզային և Երևանի խանութներին հարկել նույն տրամաբանությամբ։

Անդրադառնալով փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի նվազեցման վերաբերյալ տնտեսվարողների, ԱԺ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների փետրվարի 7-ի հանդիպմանը՝ Ավագյանը նշել է, որ նախատեսված 3 ժամը բավարար չէր բոլոր խնդիրներին անդրադառնալու համար։ Նա հավելել է, որ կան խնդիրներ, որոնցից օրենսդիրը տեղյակ չէ։

«Այդ պատճառով առաջարկում ենք կասեցնել օրենքը՝ հասկանալու այն առանձնահատկությունները, որոնք ունեն հագուստի խանութները, ոսկու շակուն, մարզային և մայրաքաղաքի խանութները։ Բոլորի խնդիրները տարբեր են ու առանձնահատուկ, և դրանց խորքային վերլուծության համար ժամանակ է պետք։ Հիմա, երբ օրենքն ուժի մեջ է, տնտեսվարողներին անհավասար պայմանների պատճառով տուգանքներ են գալիս»,- ասել է Ավագյանը։

Նա շեշտել է, որ պետական կառույցներից իրենց հստակ պատասխաններ չեն տալիս։

«Ասում են՝ կմտածենք։ Սա է պատճառը, որ պաշտոնական գրություններ ենք ուղարկել օրենքը կասեցնելու պահանջով, որից հետո առաջարկել ենք երկխոսել»,- հավելել է ՀԿ նախագահը։

Ակցիայի ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցների հետ կառավարությունից հանդիպելու է եկել վարչապետի աշխատակազմի Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը։ Նազարյանը խոստացել է, որ կուսումնասիրեն «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» գրությունները։ Ավագյանը նրան հայտնել է, որ օրենքը բացասական է ազդում տնտեսվարողների վրա, որոնք հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների պատճառով տուգանքների են ենթարկվում։

Ակցիայի մասնակից տնտեսվարողները Նազարյանին փոխանցել են իրենց պահանջը՝ վանկարկելով՝ «կասեցում»։

Ակցիայի մասնակիցները կառավարությանը մինչև կառավարության հաջորդ նիստ՝ փետրվարի 13, ժամանակ են տվել։ Նրանք պահանջում են կառավարության օրակարգում ներառել շրջանառության հարկի բարձրացման օրենքը կասեցնելու որոշման նախագիծը։

2024-ի մայիսի 2-ի նիստում կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5%-ի փոխարեն սահմանելով 10% սահմանաչափ։ Փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը չբարձրացնելու և օրենքը կասեցնելու պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել հունվարի 13-ին, 23-ին, 27-ին, 30-ին և փետրվարի 5-ին։

Փետրվարի 7-ին խորհրդարանում տնտեսվարողների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումից հետո գործարարները հայտարարել էին, որ այն արդյունք չի տվել։ Նրանք տեղեկացրել էին, որ շարունակելու են բողոքի ակցիաները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+