Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:08

«Պետք է փաստաթղթավորենք մեր ապրանքը»․ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան

«Պետք է փաստաթղթավորենք մեր ապրանքը»․ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան

Երևանի Ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցներ այսօր՝ հունվարի 13-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք դեմ են հունվարի 1-ից շրջանառության հարկի կրկնակի բարձրացմանը՝ 5-ից 10%-ի։

«Պետք է փաստաթղթավորենք մեր յուրաքանչյուր ապրանքը, որ մեր հարկը նվազի։ Մեզ ասել են նոր ՀՕ-ով մեր շրջանառության հարցը դառնում է 10%։ Բայց այսօրվա դրությամբ՝ դա անիրատեսական պահանջ է»,- ասել է ոսկու վաճառքով զբաղվողներից մեկը։

Մեկ այլ մասնակից նշել է, որ իրենց ոլորտում ապրանքի փաստաթղթավորում անելը անհնար է, և դա ընդամենը 1,5%-ից 1%-ի կհասցնի հարկը։

«Մենք ոսկու շուկայում գործառույթներ ունենք, որ չենք կարող փաստաթղթավորել: Օրինակ, մարդը գալիս է, բերում է 10 գրամանոց շղթա, ուզում է փոխել 15 գրամանոցի: Ես ո՞նց եմ դա փաստաթղթավորելու։ Մի շարք բարդույթներ կան օրենքի հետ կապված, մեզ պետք է բացատրեն»,- պարզաբանել է ցուցարարը։

Ոսկու առևտրով զբաղվողներից մեկը բողոքել է, որ ՀՕ-ում փոփոխությունները կայացվել են առանց ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելու։ Ըստ նրա՝ անհրաժեշտ էր հանձնաժողով գումարել և հարցնել նաև իրենց կարծիքը։

«Օրենք ընդունելուց հաշվի չեք առնո՞ւմ, թե ինչի մասին է խոսքը։ Մենք 20 տարի այդ գործունեության մեջ, նույնիսկ մեզ համար է դժվար այդ գործողություններից (փաստաթղթավորում) դուրս գալ, մտնել ամեն անգամ։ Ենթադրենք ես լոմում եմ ապրանքը, որտեղից ցույց տամ փաստաթուղթ, որ ես լոմել եմ ապրանքը»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցը։

Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով նամակ են գրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի և իրավասու գերատեսչությունների ղեկավարների հետ: Նրանք դեռևս չգիտեն, թե մինչ դիմումի բավարարումը կաշխատե՞ն, թե գործադուլի կգնան։

2024 թվականի մայիսի 2-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5-ի փոխարեն սահմանելով 10%-ի սահմանաչափ։ Հարկային շեմի բարձրացմամբ՝ կառավարությունը նախատեսել էր 17,8 միլիարդ դրամի պետական եկամուտների աճ ունենալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+