• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 16:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Բոլորիս սնանկացնելու են»․ տնտեսվարողները՝ շրջարկը 10%-ի հասցնելու օրենքի մասին

Տնտեսություն,
05 Փետրվար 2025 17:07
ShareShareShare
«Բոլորիս սնանկացնելու են»․ տնտեսվարողները՝ շրջարկը 10%-ի հասցնելու օրենքի մասին
telegram

Տնտեսվարողները Հանրապետության հրապարակում՝ կառավարության դիմաց, 5-րդ անգամ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի 5%-ից 10%-ի բարձրացման։ Տնտեսվարողներից ոմանք բողոքում էին մեկ այլ փոփոխությունից, ըստ որի՝ որպես միկրոբիզնես հունվարի 1-ից զրկվել են շրջանառության հարկ վճարելու հնարավորությունից ու ստիպված են վճարել 20% եկամտային հարկ:

Տնտեսվարողները լրագրողներին հայտնել են, որ փոփոխությունները ՓՄՁ-ների փակմանն են հանգեցնելու։ Նրանք նշել են, որ հանդիպել են տնտեսական բլոկի ներկայացուցիչների, այդ թվում՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ, բայց իրենց գոհացուցիչ պատասխան չեն տվել։

«Ոչ  մի հուսադրող պատասխան չեն տվել, եթե այդ պատասխանները լինեին, այսօր այստեղ չէինք գա։ Սա հարկային տեռոր է։ Հիմա բոլորիս սնանկացնելու են»,- ասել են տնտեսվարողները

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը լրագրողներին հայտնել է, որ փոքր ու միջին բիզնեսին առնչվող օրենքներն իշխանություններն առանց դրանց ազդեցությունը գնահատելու են ընդունել։

«Չեն գնահատել, օրինակ, հագուստ վաճառողն ի՞նչ խնդիր ունի, սարքավորումներ բերողն ի՞նչ խնդիր ունի։ Կամ, օրինակ, մարզային, սահմանամերձ փոքր խանութը, որը տարեկան 12 մլն դրամ շրջանառություն ունի, հունվարի 1-ից ասում են՝ դու էլ միկրոբիզնես չես։ Ճիշտ չէ Երևանի Ամիրյան փողոցի և մարզային կրպակին հարկել նույն դրույքաչափերով։ Սա լավ մտածված օրենսդրություն չէ»,- ասել է Ավագյանը։

Նա նշել է, որ ՊԵԿ նախագահի հետ հանդիպմանը տնտեսական բլոկի ներկայացուցիչները մասնագիտական դաշտ են մտել, փորձել են բացատրել, թե ինչպես պետք է ապահովել ՊԵԿ-ի պահանջած փաստաթղթաշրջանառությունը։ Ավագյանը, սակայն, նշել է մարդկանց իրազեկվածության ցածր մակարդակի մասին։

«Հանդիպմանն ասացինք, որ ամեն մարդ չէ, որ կարող է օգտվել իրենց մատնանշած տեխնոլոգիաներից կամ ինքնուրույն հաշվապահություն անել։ Իրենց պահանջած փաստաթղթաշրաջանռությունն ապահովելու համար մարդիկ ստիպված են լինելու հաշվապահ պահել, ինչը նաև հավելյալ ծախս է ենթադրում։ Մարդիկ անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարող հիմնավորել իրենց ձեռքբերումները։ Բերեմ ոսկու շուկայի օրինակը։ Ասում ենք՝ եթե ֆիզիկական անձից է հումք ձեռք բերում, պետք չէ հարկել, բայց «հումք ձեռք բերել» ասվածը նշանակում է ստորագրված պայմանագիր, ինչը պրակտիկ դաշտում հնարավոր չէ»,- շեշտել է Ավագյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ փետրվարի 7-ին՝ ժամը 11։00-ին, հանդիպելու են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ-ում լրագրողներին ասել է, որ նոր համակարգը թույլ է տալիս նվազեցնել հարկերը, և նախարարությունը համաձայն չէ պնդման հետ, թե հարկային բեռն ավելացել է։ 

«Համաձայն չեմ դիտարկումների հետ, որ շրջանառության հարկի գծով հարկային բեռը բարձրացել է։ Դրույքաչափն, այո, բարձրացել է, բայց, զուգահեռաբար, լայն ու ազատական հնարավորություններ են տրվել շրջանառության հարկ վճարողներին։ Մասնավորապես, նրանք կարող են փաստաթղթերով հիմնավորել իրենց ձեռքբերումները և հարկը համապատասխան չափով նվազեցնել։ Այստեղ կարևորն այն է, որ ձեռքբերումները պատշաճ փաստաթղթավորողների համար վերջնարդյունքում ոչ միայն կարող է հարկը չբարձրանալ, այլ նվազել»,- ասել է փոխնախարարը։

Նա նշել է, որ տնտեսվարողների հետ հանդիպումները կառուցողական մթնոլորտում են անցել։ Փոխնախարարը հավելել է, որ Ֆինանսների նախարարությունն օրենսդրական փոփոխությունները վերանայելու որևէ հիմնավոր փաստարկ չի տեսնում։

2024-ի մայիսի 2-ի նիստում կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5-ի փոխարեն սահմանելով 10%-ի սահմանաչափ։

Փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը չբարձրացնելու պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել նաև հունվարի 13-ին, 23-ին, 27-ին և հունվարի 30-ին։ 

ԱԺ «Հայաստան» խմբացության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ մի շարք մասնագիտություններ և ծառայություններ հատուկ հարկման համակարգից դուրս բերելու և հարկման ընդհանուր համակարգ ներառելու դեպքում հազարավոր փոքր բիզնեսներ կանգնելու են փակման ռիսկի առջև։ Նրա խոսքով՝ փոփոխությունը չի նպաստելու հարկային մուտքերի ավելացմանը, քանի որ գործունեությունը դադարեցնելու պատճառով փոքր բիզնեսը հարկ չի վճարելու։

telegram
Tags: ԱկցիաներբողոքՀարկերՏնտեսվարողներ

Հարակից հրապարակումներ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ «Հայաստանի...

Load More
Xosum
  • Լուրեր
ЦИК опубликовала пошаговую инструкцию, как выбрать удобный участок для голосования

Ովքե՞ր են մանդատից հրաժարված ՔՊ պատգամավորության թեկնածուները

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
ЦИК опубликовала пошаговую инструкцию, как выбрать удобный участок для голосования
Քաղաքականություն

Ովքե՞ր են մանդատից հրաժարված ՔՊ պատգամավորության թեկնածուները

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 27 պատգամավորության թեկնածուների գրանցումը։ Ըստ հրապարակված ցանկի՝...

Read moreDetails
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
Ներքաղաքական

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ