Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:10

ԲՀԿ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Ծառուկյանի մասին գնահատականներին

ԲՀԿ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Ծառուկյանի մասին գնահատականներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին։

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը, անդրադառնալով Ծառուկյանին առաջարկված գործարքի մասին հարցին, հայտարարել էր, թե եթե նրան նման առաջարկ արվեր, նա «ծնկաչոք ընդառաջ կգար»։

«Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրեն»,- ասել էր Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձել էր Ծառուկյանի արտաքին կապերին՝ հայտարարելով, որ նա «հավաքագրվել է», սակայն «ինքն էլ դրանից տեղյակ չէ»։

Տոնոյանը նշել է, որ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և քաղաքական այլ ուժեր զբաղված էին ընտրությունների արդյունքների վիճարկմամբ, վերահաշվարկներով և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանությամբ, վարչապետը հանրային օրակարգ է բերում «անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ»։

«Ի՞նչն է պետք հերքել։ Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որն ինչ-որ մեկը նախօրեին շրջանառության մեջ էր դրել ու ես արդեն հերքել եմ, բայց ասօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը»,- Փաշինյանի խոսքերից հետո ստացած ԶԼՄ զանգերին այսպես է արձագանքել Տոնոյանը։

ԲՀԿ խոսնակը նաև անդրադարձել է Փաշինյանի ակնարկներին՝ կապված Ծառուկյանի արտաքին կապերի հետ՝ նշելով, որ ԲՀԿ-ն երբեք չի թաքցրել իր միջազգային համագործակցությունը՝ նշելով ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի, ինչպես նաև արաբական աշխարհի և ԱՄՆ-ի տարբեր շրջանակների հետ ունեցած կապերը։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։

Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+