Կանդիդոզի նոր տեսակի տարածումը կարող է կապված լինել գլոբալ ջերմացման հետ։ Նման հիփոթեզ են առաջադրել գիտնականները կատարած հետազոտության արդյունքների հիման վրա։
Արթուրո Կասադևոլը (Arturo Casadevall) Բալթիմորի (ԱՄՆ) Ջոն Հոփկինսի համալսարանից նշում է. Candida auris-ը և այլ սնկեր հարմարվել են ավելի տաք կլիմային։ Դա, իր հերթին, օգնում է նրանց ավելի ակտիվորեն պայքարել մարդու իմունիտետի դեմ։ Կասադևոլը չի բացառում, որ գլոբալ ջերմացումը կարող է դառնալ նոր սնկային հիվանդությունների առաջացման պատճառ, որոնց մասին այսօր գիտնականներն անգամ չեն էլ կասկածում։
Ընդամենը 10 տարի առաջ գիտության աշխարհում ոչինչ չգիտեին Candida auris սնկի մասին, որն այսօր կանդիդոզի իսկական համաճարակ է առաջացրել։ Միաժամանակ Candida auris-ով վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են երեք աշխարհամասերում։
Կասադևոլը և նրա գործընկերները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ Candida auris-ը կարող է ապրել և բազմանալ 42-ը գերազանցող աստիճաններում։ Նրանց կարծիքով՝ սունկն այդ կարողությունը ձեռք է բերել համեմատաբար վերջերս։ Միևնույն ժամանակ, Candida auris-ը ախտահարում է միայն մաշկը ու մարդու ականջի ներքին մասերը։
Կանդիդոզի տարածման արագ տեմպերի հետ կապված՝ գիտնականները կոչ են անում ավելի մեծ ուշադրություն հատկացնել գլոբալ ջերմացման հարցերին, ինչը կարող է հանգեցնել նոր սնկային համաճարակների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






