Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի 27-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր։
Նա 2։0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սքոթ Թոմասի նկատմամբ:






































