Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած կիոկուշին կարատեի «աշխարհի առաջնություն 2025» մրցաշարին Հայաստանի կիոկուշին կարատեի մարզիկները նվաճել են 12 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե, հայտնել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան։
Ոսկե մեդալ են նվաճել մարզիկներ Հովհաննես Սարգսյանը և Էդուարդ Ղահրամանյանը։ Արծաթե մեդալի են արժանացել Հայկ Միսակյանը, Էրիկ Կոստանդյանը, Էլեն Եփրեմյանը և Արկադի Կիրակոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել Բորիս Պետրոսյանը, Նարեկ Կիրակոսյանը, Արթուր Մելքոնյանը, Հուսիկ Հեբոյանը, Հակոբ Բաղդասարյանը, Ալեն Եգորյանը։
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած մրցաշարին մասնակցել է 40 պետության շուրջ 1400 մարզիկ, Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան մրցաշարին ներկայացել է 35 մարզիկով։ Առաջնությունն անցկացվել է 12 մրցագորգով։






































