Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber 2025 միջազգային մրցաշարում հայ հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը նվաճել են արծաթե մեդալ, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Հայ հրաձիգները 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում խոցել են 575 միավոր և առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ։
Եզրափակչում Խլղաթյան-Կարապետյան զույգը 11:17 հաշվով զիջել է Ուկրաինայի թիմին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոն։






































