Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին թույլատրել են մասնակցել Իտալիայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին որպես չեզոք մարզիկ, տեղեկանում ենք Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կայքից։
Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել նաև ռուս Պյոտր Գումեննիկը։ Նրանք դարձել են առաջին ռուսները, որոնք թույլտվություն են ստացել մասնակցելու Օլիմպիական խաղերին և հրավիրվել են։
Սեպտեմբերին Գումեննիկը և Պետրոսյանը հաղթել էին Պեկինում կայացած որակավորման մրցաշարում. նրանց մասնակցության համար անհրաժեշտ էր ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովի հաստատումը։
ՄՕԿ-ը թույլատրել է ռուսներին և բելառուսներին մասնակցել 2026 թվականի խաղերին նույն պայմաններով, ինչ Փարիզում. որակավորում, որոշակի սահմանափակումներով և չեզոք կարգավիճակի ստուգում անցնելով։
Պետրոսյանը Ռուսաստանի գործող չեմպիոնն է։
Նա ընդգրկվել էր ուկրաինական «Միրոտվորեց» ռեսուրսի տվյալների բազայում, մեղադրվում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև հատուկ ռազմական գործողությանը հրապարակայնորեն աջակցելու մեջ։






































