«Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ խաղափուլից հետո Ա խմբում միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, Բ խմբում՝ Միքայել Միքայելյանը, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Պետրոսյանն ու Միքայելյանն առաջատար են յուրաքանչյուրը վաստակած 6 միավորով:
Ա խմբի առաջատարից կես միավորով հետ են մնում միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը, Բ խմբում Համայակ Ստեփանյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վարդան Մովսիսյանը, Վարդան Քարամյանը և Մելինե Հարությունյանն ունեն 5,5 միավոր:






































