Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել անցնել Փարիզի Masters մրցաշարի քառորդ եզրափակիչ: Նա 2։6, 2։6 հաշվով պարտվել է աշխարհի վեցերորդ ռակետ Ալեքս դե Մինաուրին:
Հիշեցնենք, որ Խաչանովը հաղթել է այս մրցաշարում 2018 թվականին: Այս մրցաշրջանի Փարիզի Masters-ը նշանավորվել է նաև աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասի սենսացիոն պարտությամբ, որը 1/16 փուլում պարտվել է բրիտանացի Քեմերոն Նորիին (աշխարհի 31-րդ ռակետ):
Հոկտեմբերի տվյալներով՝ Խաչանովը մրցաշրջանում ունի 30 հաղթանակ և 19 պարտություն։
Մրցաշրջանի երկրորդ փուլում նա հաղթել էր աշխարհի 28-րդ ռակետին՝ բրազիլացի Ժոաո Ֆոնսեկային, մինչ այդ՝ ամերիկացի Իթան Քուինին։






































