Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից միջազգային կարգի մրցավարի կոչում է ստացել, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Խուրշուդյանն այսուհետ իրավունք ունի մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցավարական աշխատանքներին, ասվում է հաղորդագրության մեջ։
Խուրշուդյանը 2024 թվականի փետրվարի 19-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել, ապա վերջին մոտեցումից հետո հասկացրել էր, որ դա իր կարիերայի վերջին ելույթն է։






































