Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, տեղեկանում ենք Forbes-ի հրապարակած տվյալներից։
Ռոնալդուն 2025-ի ընթացքում վաստակել է 280 մլն դոլար՝ 230 մլն միայն ֆուտբոլից, 50 մլն՝ ֆուտբոլից դուրս։
Ռոնալդուին հաջորդում են «Ինտեր Մայամի»-ի խաղացող Լիոնել Մեսսին՝ 130 մլն դոլար և «Ալ Իթիհադի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Քարիմ Բենզեման՝ 104 մլն դոլար աշխատավարձերով։
Ամենաբարձր վարձատրվող 10 ֆուտբոլիստից կազմված խումբը, ընդհանուր առմամբ, միասին վաստակել է 945 մլն դոլար։
Հոկտեմբերի սկզբին Bloomberg-ը գրել էր, որ Ռոնալդուն դարձել է պատմության առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը։ Նրա ունեցվածքը գնահատվում է շուրջ 1,4 մլրդ դոլար։






































