Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը, հաղորդում է Bloomberg-ը։
Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի (Bloomberg Billionaires Index) տվյալներով՝ Ռոնալդուի ունեցվածքը գնահատվում է շուրջ 1,4 մլրդ դոլար։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 40-ամյա Ռոնալդուի՝ հունիսին «Ալ Նասրի» հետ ստորագրած նոր պայմանագրի արժեքը գերազանցում է 400 մլն դոլարը։






































