Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության լավագույն հնգյակում է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի կանանց հավաքականը կիսել է 4-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Շախմատի տղամարդկանց հավաքականն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը:
Կանանց առաջնությունում հաղթող է դարձել Լեհաստանի հավաքականը, իսկ տղամարդկանց առաջնությունում՝ Ուկրաինան։
Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 5-14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում:




































