Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում 2,5-1,5 հաշվով առավելության է հասել Հունգարիայի հավաքականի նկատմամբ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-2 հաշվով է ավարտել հանդիպումն Իսպանիայի հավաքականի հետ:
Նշվում է, որ առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ։
Այս պահին Հայաստանի կանանց հավաքականը 36 թիմերի մեջ կիսում է 5-9-րդ հորիզոնականները, իսկ տղամարդկանց հավաքականը 40 երկրների մեջ գտնվում է 10-րդ հորիզոնականում։






































