Նորվեգիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գոռ Սահակյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց, սակայն ձախողեց հրում վարժությունը, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 150 կգ ու 154 կգ։ Հրում վարժությունում նա 3 մոտեցումն էլ ձախողեց՝ չկարողանալով հրել 182 կիլոգրամանոց ծանրաձողը` դուրս մնալով հետագա պայքարից։
Ավելի վաղ ֆեդերացիան հրապարակել էր Հայաստանի կանանց և տղամարդկանց ծանրամարտի հավաքականների վերջնական կազմերը։




































